Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բաքվում պահվող հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակման արշավի մասին. հաճախ տրվող հարցեր

Հուլիս 29,2024 14:47

Հարց 1 Ո՞րն է այս արշավի նպատակը: 

Պատասխան– Արշավը նպատակ ունի օգտագործելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովի (COP 29) հարթակը՝ սատարելու Բաքվի բանտերում պահվող հայ պատանդների ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Գագաթնաժողովն անցկացվելու է այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում։ Արշավի նպատակն է նաև ընդգծելու Ադրբեջանի կողմից COP 29-ը որպես «Խաղաղության COP» ներկայացնելու կեղծավորությունը, երբ այդ գագաթնաժողովում քննարկվելու են նաև կլիմայի փոփոխությանն ու ցեղասպանությանն առնչվող հարցեր:

Հարց 2- Որո՞նք են արշավի հիմնական նպատակները:

Պատասխան– Արշավի հիմնական նպատակներն են՝

  1. 1. Պատանդների ազատ արձակում. ապահովել Բաքվի բանտերում պահվող 23 հայ պատանդների և այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը։
    Իրազեկության բարձրացում. գեներացնել համընդհանուր գլոբալ իրազեկում Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների և Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ։
    3. Կեղծավորության առերեսում. բացահայտել Ադրբեջանի գործողությունների և COP 29-ը որպես խաղաղության իրադարձություն ներկայացնելու միջև հակասությունները:
    4. Միջազգային իրավունքի կիրառում. հանդես գալ ի պաշտպանություն կլիմայի փոփոխության և ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների իրագործման:
    5. Հայաստանի պաշտպանություն. բարձրացնելով ճնշումների մասին տեղեկացվածությունն ու ըմբռնումը՝ մենք նպատակ ունենք երկարաժամկետ հեռանկարում պաշտպանել Հայաստանը:

Հարց 3 Ո՞վ է առաջնորդում այս արշավը:


Պատասխան– Սա ապակուսակցական արշավ է, որն սկսվել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ գործողություն սկսելու կոչով: Այն գլխավորում են Հայաստանից և Սփյուռքից հայ համայնքների ու կազմակերպությունների ղեկավարներ, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոնը, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները: Այս արշավին հրապարակայնորեն հավանություն են տալիս և աջակցում են հայկական նշանավոր կազմակերպություններ, ազդեցիկ ու հայտնի մարդիկ։ Արշավը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը և աշխարհի մտահոգ քաղաքացիներին միավորվել այդ գործի շուրջ:

Հարց 4- Ի՞նչ է COP 29-ը և ե՞րբ է այն տեղի ունենալու:

 

Պատասխան- COP 29-ը Կողմերի ամենամյա համաժողով է, որն անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) ներքո: Սա համաշխարհային գագաթնաժողով է, որտեղ երկրները հավաքվում են՝ քննարկելու և բանակցելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները: COP 29-ն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 11-22-ը Բաքվում։

Հարց 5- Ինչո՞ւ է COP 29-ը կարևոր այս արշավի համար:

Պատասխան- COP 29 գագաթնաժողովը գրավելու է աշխարհի ուշադրությունը՝ վճռորոշ առիթ դառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ծանր վիճակն ընդգծելու և նրա իրավունքների պաշտպանության համար: Սա հնարավորություն է բացահայտելու Ադրբեջանի կեղծավորությունը և ճնշում գործադրելու 23 հայ պատանդների և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման համար։

Հարց 6 –Ինչպե՞ս կարող եմ ներգրավվել:

Պատասխան– Ներգրավվելու մի քանի եղանակ կա. սոցիալական ցանցերում առնվազն մեկ գրառում կատարեք և մեկնաբանեք ամեն օր՝ օգտագործելով հետևյալ հեշթեգները՝
#COP29 #StopGreenwashGenocide #FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

Մասնակցեք միջոցառումներին ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն:
Տարածեք տեղեկությունները՝ ընկերներին ու մտերիմներին իրազեկելով այս խնդրի պատճառների մասին:

 

Հարց 7- Ինչի՞ մասին հրապարակում անեմ/թվիթ անեմ:

Պատասխան– Դուք կարող եք խնդրի վերաբերյալ Ձեր մտքերը հրապարակել կամ թվիթ գրել, կիսվել անձնական պատմություններով, հրապարակել փաստեր և վիճակագրություն, վերահրապարակել/վերաթվիթել նորություններ և թեմային առնչվող կոնտենտ, ինչպես նաև  օգտագործել արշավի կողմից տրամադրված թվիթների և գրաֆիկայի օրինակները: Չմոռանա՛ք օգտագործել պաշտոնական հեշթեգները Ձեր բոլոր թվիթներում:

Հարց 8- Կարո՞ղ եմ ստեղծել իմ սեփական կոնտենտը:

Պատասխան- Այո։ Մենք խրախուսում ենք Ձեզ ստեղծել և կիսվել Ձեր սեփական կոնտենտով, որը վերաբերում է արշավի նպատակին: Անձնական պատմությունները և բացառիկ հետաքրքիր տեսակետները կարող են շատ ազդեցիկ լինել: Հիշե՛ք, որ Ձեր բոլոր թվիթներում պետք է օգտագործել պաշտոնական հեշթեգերը:

 

Հարց 9- Ե՞րբ է ավարտվում արշավը:

 

Պատասխան- Արշավը կշարունակվի մինչև COP 29 գագաթնաժողովի ավարտը՝ նոյեմբերի 22-ը, եթե մինչև այդ մեր պահանջները չկատարվեն:

Հարց 10- Ի՞նչ կապ կա կլիմայի փոփոխության և ցեղասպանության միջև:

Պատասխան- Ե՛վ կլիմայի փոփոխությունը, և՛ ցեղասպանությունը կարգավորվում են միջազգային կոնվենցիաներով, համապատասխանաբար, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով (1992 թ.) և ցեղասպանության կոնվենցիայով (1948 թ.): Այնուամենայնիվ, այս կոնվենցիաները կյանքի չեն կոչվել արդյունավետ կերպով։ Արշավի նպատակն է ընդգծել այս սկզբունքների ավելի լավ կիրառման անհրաժեշտությունը՝ ինչպես գլոբալ տաքացման, այնպես էլ շարունակվող ցեղասպանությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցեղասպանության դեմ պայքարը:

Հարց 11- Ինչու՞ կենտրոնանալ Ադրբեջանի հանածո վառելիքի արդյունաբերության վրա:

Պատասխան- Ադրբեջանի տնտեսությունը մեծապես հենվում է հանածո վառելիքի վրա, որը ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուրն է: Եվ չնայած դրան՝ Ադրբեջանում անցկացվում է COP 29-ը, որն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Սա աղաղակող կեղծավորություն է, քանի որ այդ երկիրը զբաղվում է նաև հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմամբ: Այս հակասության ընդգծումն արշավի առանցքային կողմն է։

 

Հարց 12- Ի՞նչ կարելի է հասնել այս արշավի միջոցով:

Պատասխան– Մոբիլիզացնելով գլոբալ աջակցությունը՝ արշավը նպատակ ունի հասնելու նրան, որ COP 29-ը ոչ միայն անդրադառնա կլիմայի փոփոխության հարցերին, այլև մարդու իրավունքների և արդարության պաշտպանությանը: Նպատակը հայ պատանդների ու քաղբանտարկյալների ազատ արձակումն է և Ադրբեջանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելը։ Արշավը նպատակաուղղված է նաև երկարաժամկետ հեռանկարում պաշտպանելու Հայաստանը։

Հարց13. Ո՞ւմ հետ կարող եմ կապ հաստատել, եթե ավելի շատ հարցեր ունեմ:Պատասխան– Եթե լրացուցիչ հարցեր ունեք, ապա կարող եք դիմել մեզ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected] :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031