Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իսկ եթե չի ստացվում համաձայնության գալ, խզենք նախկին պայմանագրերը». Երեւանի քաղաքապետ

Հուլիս 29,2024 13:54

Առկա 3502 հասարակական եւ այլ նշանակության հողի վարձակալության պայմանագրերից 1802-ը հաշվարկվում է նոր կադաստրային արժեքով, իսկ 565 վարձակալների մասով ծանուցումներ են ուղարկվել, կան ավելի քան 363 խնդրահարույց վարձակալներ, իսկ 119 վարձակալների նպատակահարմար չեն գտել ծանուցումներ ուղարկել, քանի որ հետագայում ապամոնտաժման աշխատանքներ պետք է իրականացվեն, 16325 ավտոտնակների օժանդակ շինությունների, խորդանոցների եւ այլ վարձակալական պայմանագրերից 10105-ը հաշվարկվում է նոր կադաստրային արժեքով: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Նշվեց նաեւ, որ վարձակալների ավելի քան 95 տոկոսի մասով կատարվել են ծանուցման կամ ճշգրտման աշխատանքներ:

Տիգրան Ավինյանի ձեւակերպմամբ, Երեւան քաղաքի կանաչ զանգվածների տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներով եղել են խնդրահարույց: «Այդ այգիները այն տեսքի եւ նշանակության չեն բերվել, ինչ իրենց հիմնադրման օրվանից եղել է իրենց նպատակը: Եվ սա շատ լավ առիթ է, որ գործող եւ պոտենցիալ վարձակալների հետ նորից խոսակցություն բացենք այն մասին, որ այս այգիների տարածքները, բացի իրենց բիզնես նպատակներին ծառայելուց, նաեւ մարդկանց հավաքատեղի են, զբոսնելու վայրեր: Ինքներս կարող ենք առաջարկել նախագծեր…Իսկ եթե չի ստացվում համաձայնության գալ, խզենք նախկին պայմանագրերը, որովհետեւ վստահ չեմ, որ բոլորն են ուզում ավելի մեծ վճարներ վճարել եւ հին տրամաբանությամբ շահագործել տարածքները»,-ասաց Ավինյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031