Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքը պետք է հին ավտոմեքենաներից եւ նրանց կմախքներից մաքրենք եւ ազատենք. Տիգրան Ավինյան

Հուլիս 29,2024 12:55

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ի թիվս այլնի՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ համապատասխան գրություններ են ուղարկվել վարչական շրջանների ղեկավարներին, վերջիններս էլ ծանուցագրեր են ուղարկել անշարժ գույքի սեփականատերերին կամ այն օգտագործող անձանց՝ նրանց կողմից օգտագործվող կամ նրանց պատկանող անշարժ գույքի հատակից տարածքում պարտադիր բարեկարգման, այդ թվում՝ ոչ պիտանի տրանսպորտային միջոցների, հենակմախքների եւ այլ իրերի տեղափոխման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ:

Նշվեց, որ կազմակերպվել եւ այլ տարածքներ են տեղափոխվել 31 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ ու ավելի քան 80 այլ իրեր:

Տիգրան Ավինյանը գոհունակությամբ նշեց, որ կատարված աշխատանքն արդեն տեսանելի է տեղերում, բայց պետք է շարունակական լինի: «Քաղաքը պետք է բոլոր հին ավտոմեքենաներից եւ նրանց կմախքներից մաքրենք եւ ազատենք»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. 2019-ի նոյեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.

  1. Երևան

– Այվազովսկու 4/2  

– Արտաշատյան խճուղի 5/1

Հեռախոս՝ 091-41-59-36

  1. Գյումրի

– Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51

– Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99

  1. Վանաձոր

Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16

  1. Մասիս

Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32

5.Չարենցավան

Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

Ուշադրություն – Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս, քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտենա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում:))»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031