Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երևանը պետք է հետևություններ անի և հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները. չինական մամուլ

Հուլիս 29,2024 12:47

«Ազգային ճակատ». «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր երկիրը ՀԱՊԿ-ից՝ նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներից բաղկացած դաշինքից, դուրս բերելու մտադրության մասին»,- նշել են հեղինակները։

NetEase-ի դիտորդների պնդմամբ՝ Երևանից ստացված լուրերն առանձնապես անակնկալ չեն եղել, քանի որ Հայաստանի ղեկավարությունը մի քանի տարի առաջ սահմանել է Արևմուտքի հետ մերձեցման ուղղություն։ Սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրությունների մասին հայտարարությունը չափազանց լուրջ քայլ է և բավականին տհաճ նորություն Ռուսաստանի համար։

«Փաստորեն, նրանք փորձում են դավաճանել Մոսկվային, և դա հաշվի առնելով՝ Կրեմլի արձագանքն այս իրավիճակին անսպասելի էր։ Հայաստանի շփումներն ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ գնալով ավելի հաճախակի են դառնում:

Ռուսաստանն ակնհայտորեն դժգոհ է այս գործակցությունից»,- գրել են չինացի լրագրողները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031