Չարենցավանի բնակիչները շարունակում են կազմակերպել բողոքի ցույցեր՝ պահանջելով հետ բերել Չարենցավանի անձնագրային բաժինը Հրազդանից։
«Ետ ենք բերելու անձնագրային բաժինը» նախաձեռնող խմբի կազմակերպիչներ Գեւորգ Հակոբյանը եւ Գագիկ Գաբրիելյանը, հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին իրազեկել են օգոստոսի 5-ին ժամը 15։00-ին Չարենցավանում գտնվող «Գանգրահեր տղայի» հուշարձանի հարակից տարածքում կազմակերպվելիք նստացույցի անցկացման մասին։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին բողոքի ցույց էին կազմակերպել Հրազդան քաղաքի ոստիկանության եւ մարզպետարանի դիմաց, բայց դրական պատասխան չստանալու պատճառով շարունակում են անհնազանդության ցույցերը. «Այնքան ենք ցույց անելու մինչեւ հետ բերեն անձնագրայինը»,- նշում են քաղաքացիները։
Կարդացեք նաև
Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ