Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաարևմտյան քարոզչության բազմաթիվ նյութերից մեկն է, բայց Արևմուտքում կշարունակեն Ալիևին համարել «հուսալի գործընկեր» և կոչ կանեն ՀՀ-ին ու Ադրբեջանին գնալ «ցավոտ զիջումների».

Հուլիս 29,2024 12:19

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Զանգեզուրի միջանցքի համար շատ լուրջ պայքար է ընթանում. ո՞ր ճանապարհն է ընտրելու Երևանը», – այս վերնագրով ռեպորտաժ է հրապարակել ադրբեջանական «Baku TV» քարոզչական ալիքը։ Տեսանյութում ասվում է, որ «Արևմուտքը շահագրգռված չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ։ Տարածաշրջանում պատերազմական իրավիճակի ստեղծումը բխում է հավաքական Արևմուտքի շահերից»։

Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ արևմտյան որոշ երկրների հիմնական նպատակը հարավկովկասյան տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի բորբոքումն է, քանի որ նրանք նպատակ ունեն վերահսկողության տակ առնել «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչպես նկատում եք, տեսանյութում ցուցադրվող դրոշներից՝ խոսքը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի մասին է։

Այս նյութը հակաարևմտյան քարոզչություն պարունակող բազմաթիվ նյութերից մեկն է, բայց Արևմուտքում կշարունակեն Ալիևին համարել «հուսալի գործընկեր» և կոչ կանեն Հայաստանին ու Ադրբեջանին գնալ «ցավոտ զիջումների»։ Իսկ խորքային առումով այս ամենի հիմքը ՀՀ իշխանությունների վարած միակողմանի զիջումների ու անատամ, անսկզբունք քայլերի քաղաքականությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031