ԱՌԿԱ․ Fitch Ratings գործակալությունն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, 2025 թվականին՝ 5,5%, իսկ 2026 թվականին՝ 5,1%։ Այս մասին ասվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում։
2024 թվականի հունվարին Fitch Ratings-ը կանխատեսել էր, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին կնվազի մինչև 4,9%։
«Տնտեսական աճը շարունակում է շահել Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Լեռնային Ղարաբաղից ուժեղ ներքին միգրացիայի արդյունքում։ 2023 թվականին իրական ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով և 2024 թվականի 1-ին եռամսյակում մնացել է 9,2% տարեկան կտրվածքով: Ակնկալվում է, որ հեռահաղորդակցության և տուրիզմի ոլորտները կդառնան աճի կարևոր շարժիչ ուժեր, մինչդեռ 2025 թվականից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը դրական ազդեցություն կունենա արտահանման և աճի վրա»,- ասվում է զեկույցում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: