Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը հասանելիություն է ստացել քաղաքացիների բանկային հաշիվներին. ինչ ռիսկեր են կանխատեսում փորձագետները. JAMnews

Հուլիս 29,2024 11:03
pek

JAMnews. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հասանելիություն է ստացել քաղաքացիների բանկային հաշիվներին: Դա տեղի է ունեցել ապրիլից, երբ ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Եվ այս ընթացքում հարկ վճարողներն ու փորձագետները քննարկում են այս օրենսդրական փոփոխության հնարավոր հետևանքները:

Ի վերջո, ինչ դա կտա պետությանն ու երկրի տնտեսությանը, ինչ հետևանքներ ու ռիսկեր են կանխատեսում փորձագետները, ինչ բացատրություն են տալիս պետական մարմինները:

Ըստ օրենքի պարզաբանման՝ հարկային մարմինը քաղաքացու բանկային հաշվի քաղվածքի ու հաշվի ամփոփ տեղեկատվություն ստանալու իրավունք է ստանում: Ընդ որում, ամփոփ տեղեկությունները ներառում են «հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալները»:

Տեղեկատվության հավաքագրումը, ըստ օրենքի հիմնավորման, իրականացվում է «հարկային հսկողության շրջանակներում, ռիսկերի գնահատման նպատակով»:

ՊԵԿ-ը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է առևտրային բանկերից՝ Կենտրոնական բանկի միջոցով:

Ինչ վերաբերում է բանկային հաշվի քաղվածքին, այն ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է ուղարկում նրան։ Եվ հարկ վճարողը պարտավոր է պատասխանել հարցումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկային հաշվի քաղվածքը սահմանված ժամկետներում չտրամադրելու դեպքում ՊԵԿ-ն այն ստանում է դատարանի որոշման հիման վրա:

Փորձագիտական շրջանակները մտահոգված են օրենսդրական փոփոխության հնարավոր ռիսկերով ու հետևանքներով:

Թեմային անդրադարձել է նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Դրական գնահատելով օրենսդրական փոփոխության ներդրումը «ստվերային տնտեսության, չարաշահումների, կոռուպցիայի, ահաբեկիչների և այլ բացասական տարրերի դեմ պայքարելու» տեսանկյունից, նա նկատում է. «Խնդիրն այն է, որ հակառակ բևեռում գտնվում են քաղաքացիական ազատությունները, անձնական կյանքը, խոսքի ազատությունը և հազար ու մի այլ պետական համակարգի համար անդուր երևույթներ։

Բոլոր խստացումները, որոնք տանում են դեպի քաղաքացիների կյանքի թափանցիկության, ընդունվում են առանց բալանսի մեխանիզմների, առանց հանրային վերահսկողության, ինչը թույլ կտար Հայաստանում չաճացնել անսահմանափակ հնարավորություններով սուպերկառույցներ։ Ինչը թույլ կտար վերահսկել՝ խուսափել չարաշահումներից, կոռումպացված չինովնիկների կողմից տեղեկատվության անձնական նպատակներով օգտագործելը, պետական կառույցների կողմից լծակները ընդդիմախոսների դեմ կիրառելը»։

Անդրադառնալով Սամվել Մարտիրոսյանի այս տեսակետին, փաստաբան Արսեն Սարդարյանը նկատում է՝ նույն մտավախությունն ունեցել է ինքը, բայց օրինագծի նախնական տարբերակի քննարկման ժամանակ:

Արսեն Սարդարյանը ողջունելի է համարում այն, որ օրենքի ընդունմամբ պետությունն ավելի մեծ գործիքակազմ է ստանում հարկերից խուսափողների դեմ պայքարելու առումով։

Ռիսկեր կան․ օրենքը կարող է ազդել ներդրումների ներգրավման վրա

Փաստաբանը, սակայն, ռիսկեր էլ է տեսնում: Վստահ է՝ օրենքի ընդունումը կարող է էականորեն ազդել արտերկրից ներդրումներ ներգրավելու գործընթացի վրա․

«Գտնում եմ, որ վաղաժամ էր այս օրենքի ընդունումը, որովհետև մենք փորձում ենք ներդրումներ բերել մեր երկիր, իսկ այս փոփոխությամբ երկրի գրավչության գործակիցն ընկնելու է: Ներդրողը երկրին նայում է նաև բանկային գաղտնիքի տեսանկյունից։ Ու եթե տեսնում է, որ հարկային մարմնի վերահսկողության մեխանիզմները մեծ են, նրան անհանգստացնում է տոտալ վերահսկողության առկայությունը: Արդյունքում գործարարը ներդրումային երկիր ընտրելիս կարող է նախընտրել բանկային գաղտնիքի ավելի մեծ երաշխիքներ ունեցող երկիրը»:

Այս համատեքստում Արսեն Սարդարյանը նկատում է՝ պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում եվրոպական, ավելի խիստ են մոտենում բանկային գաղտնիքի պահպանմանը․

«Այն միտքը, որ բանկային գործունեությունը լիովին փակ է, տնտեսվարողին որոշակի հանգստություն է տալիս: Եվ պարտադիր չէ, որ դա կապված լինի հարկերից խուսափելու հետ»:

Օրենսդրական փոփոխության ներդրմանը դեմ է արտահայտվել նաև Հայաստանի բանկերի միությունը:

Գայանե Սարգսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031