Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությունը՝ հաղորդել էին, թե հուլիսի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում, հայկական զինված ուժերի կվադրոկոպտերը փորձել է հետախուզական թռիչք իրականացնել Լաչինի շրջանում` իր բանակի դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե համապատասխան ստորաբաժանումները հատուկ տեխնիկական միջոցներով որսացել են ԱԹՍ-ն և այն հեռացրել տարածքից։