«Իրանն այսօր». Իրանի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել բարեփոխական գործիչ Մոհամմադռեզա Արեֆը:
Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2001-2005թթ.՝ նախագահ Մոհամմադ Խաթամիի օրոք: 2016-2020թթ. եղել է խորհրդարանի պատգամավոր:
Իրանի նոր կառավարությունը լիարժեք կձևավորվի Փեզեշքիանի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա հուլիսի 30-ին: