Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք»:
Իսրայելի արտգործնախարարը Թուրքիայի նախագահին այս կապակցությամբ խորհուրդ է տվել հիշել 2006 թվականին մահապատժի ենթարկված Սադամ Հուսեյնի ճակատագիրը:
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Նա պարզապես պետք է հիշի, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ և ինչով ավարտվեց», – գրել է Իսրայել Կացը X սոցիալական ցանցում:
Նիդերլանդների իշխող կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսն էլ հայտարարել է. «Իսլամաֆաշիստ Էրդողանը սպառնում է ներխուժել Իսրայել։
Կարդացեք նաև
Այս տղան բոլորովին խելագար է: Թուրքիան պետք է վռնդվի ՆԱՏՕ-ից»: