Ֆեյսբուքյան օգտատեր Նինա Շահվերդյանն իր էջում ահազանգում է հուլիսի 28-ին կատարվածի մասին:
«20:10 ի շրջակայքում Երեւանի հրապարակում՝ դեպի Տիգրան Մեծ ճանապարհի մոտ մի քանի ոստիկան 2 ջահել տղաների (մեկը մարմնագույն շորեր հագած, մյուսը մուգ կապույտ/սեւ) էին ահավոր ծեծում: Քարշ տալով իրենց էն մեծ մեքենաները՝ երկուսին էլ մեջն են խցկել, իջեցրել էն մետաղյա «վարագույրը» ու շարունակել մեջը անաստվածորեն ծեծել էդ տղաներին, լսվում էին բարձր գոռոցներ: Ես մանդրաժի մեջ ձգվեցի դեպի հեռախոսս, որ զանգեմ ոստիկանություն, հետո հասկացա, որ չգիտեմ ինչ ասել՝ ոստիկան կանչեք, որ ձեր ոստիկանների՞ն բռնեն։ Մոտեցա կողքին կանգած էն հսկող ոստիկաններին, ասում եմ՝ անօրինական է, մարդկանց ծեծելը անօրինական է, գնացեք դադարեցրեք, ինչո՞ւ են այդ տղաներին ծեծում, ինչին ոստիկանը ասում է՝ ուրեմն դեպք է եղել, ու գնում է մնացած ոստիկանների մոտ, ովքեր կանգնած նայում էին այդ ամենին:
Ես ինձ վերջերս այսքան լքված ու միայնակ զգացած չկայի, լրիվությամբ անզոր ու անտեղյակ, թե ինչ պիտի անեմ: Ես սովոր եմ, որ երբ անօրինական բաներ են կատարվում՝ պիտի զանգեմ ոստիկանություն, իսկ երբ ոստիկաններն են անօրինական գործողություններ կատարում, ես չգիտեմ ինչ անել:
Չգիտեմ էդ տղաները ինչ են արել, իրոք չգիտեմ, միգուցե վատ բան են արել, բայց էդ չի տալիս որեւէ լիազորություն ոստիկանությանը՝ ծեծի ենթարկել քաղաքացիներին»: