ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը հերթական վկայումն է, թե ինչպես է 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո նկատելիորեն բարելավվել թավշյա իշխանությունների սոցիալական վիճակը։
Այսպես, 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արմեն Գրիգորյանը պահպանել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում 2020 թվականին գնված անշարժ գույքը, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։
ԱԽՔ-ը, սակայն, 2023 թվականին 7 միլիոն 350 000 դրամով օտարել է 2019 թվականին ձեռք բերված 2005 թվականի արտադրության «Լեքսիուս» մակնիշի մեքենան և գնել 11 միլիոն 500 000 դրամ արժողությամբ 2020 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենա։
Պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 978 894 դրամ։ Հաշվետու տարվա՝ 32 միլիոն 816 057 եկամուտը գոյացել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված 4,500,000 դրամ փոխառությունից, 5 միլիոն 456,423 դրամի չափով ՊԵԿ-ից ստացված այլ եկամուտներից և վարչապետի աշխատակազմից ստացած 22 միլիոն 859,634 դրամ աշխատավարձից։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում