Լրահոս
Օրվա լրահոսը

Նման իրավիճակում, առավել ևս COP 29-ից հետո, գերկարևոր է, որ Արևմուտքը վստահ լինի մեր՝ դեպի ԵՄ գնալու վճռականության մեջ. Արամ Սարգսյան

Հուլիս 28,2024 10:00

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչև այսօր մեզ վրա հարձակումը կարողացել է զսպել Արևմուտքը: Ես համոզված եմ, որ այսուհետ էլ կարողանալու է… Արևմուտքն է նաև դիվանագիտական գործիքակազմին զուգահեռ զինում Հայաստանը: Սա փաստ է։ Բնականաբար այս փաստը մտահոգում է Ադրբեջանին, որ բացահայտ դրսևորվում է նոր սպառնալիքների տեսքով։

Նման իրավիճակում, առավել ևս COP 29-ից հետո, գերկարևոր է, որ Արևմուտքը վստահ լինի մեր՝ դեպի ԵՄ գնալու վճռականության մեջ։ Նաև սա և հիմնականում սա էր պատճառը, որ մենք առաջարկում էինք ՀՀ իշխանությանը, հիմա, կրկնում եմ, հիմա՝ մինչև COP 29-ը, անցկացնել վստահության հանրաքվե։

«Սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի, ըստ այդմ էլ կորոշենք» տարբերակը ամենավատն է, որովհետև այդ դեպքում մեզ ո՛չ Հյուսիսում, ո՛չ էլ Արևմուտքում չեն վստահելու, որովհետև դա նշանակելու է, որ մենք կոնկրետ ուղղվածություն չունենք, հետևություններ չենք արել, չենք արժևորել մեզ աջակցողների ջանքերը, հետևաբար՝ հուսալի չենք։ Ակնհայտ է, որ ԵՄ ուղենիշ վերցրած Հայաստանի դեմ ագրեսիան միանշանակ ընկալվելու է ՌԴ-ի կողմից հրահրված, ինչից էլ, 100% համոզված եմ, որ խուսափել և խուսափում է Ադրբեջանը։

Հ.Գ. Ես պապիցս եկած սովորություն ունեմ՝ բարևին պատասխանում եմ «Աստծո բարին» տարբերակով, այս գրառումս ուզում եմ ավարտել ՖԲ ընկերոջս օրինակով՝ «Բարև հասկացողաց» …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031