Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունեց Լիբանանի դեսպան Արա Խաչատուրեանը եւ Քաթարի մօտ Լիբանանի հիւպատոս Շանթ Վարդանեանը

Հուլիս 27,2024 23:40

Անցնող օրերու ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Գոլոմպիայի մօտ Լիբանանի դեսպան Արա Խաչատուրեանը եւ Քաթարի մօտ Լիբանանի հիւպատոս Շանթ Վարդանեանը:

Ողջունելով անոնց այցելութիւնը՝ Նորին Սրբութիւնը գնահատեց որպէս դիւանագէտներ անոնց բերած ծառայութիւնը Լիբանանին: Ան յիշեցուց, որ Լիբանանի գլխաւոր համայնքներէն մէկն է հայ համայնքը՝ իր պարտաւորութիւններով ու իրաւունքներով:

Ուրախութեամբ հարկ է հաստատել , որ մեր համայնքի զաւակները միշտ ալ եղած են պարտաճանաչ իրենց քաղաքացիական պարտաւորութիւններուն ու իրաւունքներուն նկատմամբ, ինչպէս նաեւ արժանապատուութեամբ ու նուիրումով Լիբանանը ներկայացուցած են օտար երկիներու մօտ, շեշտեց Նորին Ս. Օծութիւնը:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031