Հուլիսի 27-ին «Զանգակ» գրատանը տեղի ունենեցավ հայ խորհրդային քանդակագործ և երաժիշտ, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Բեջանյանի՝ նախկինում չցուցադրված արխիվային և ստուդիայի աշխատանքները, քանդակները ամբողջացնող գրքի շնորհանդեսը։
Գրքում ներկայացված էին նրա կյանքից ուշագրավ և ջերմ պատմություններ։
Դավիթ Բեջանյանի դստեր՝ Էմմի Բեջանյանի խոսքով` գրքում ամեն ինչ հոր մասին է. «Գրքում ես ո՛չ գրող եմ, ո՛չ պատմող, ուղղակի հիշողություներս են ներկայացված՝ ինչ տանը լսել եմ»։
«Գրքում ներկայացված են հորս երիտասարդական և ուսանողական տարիների լուսանկարները, այստեղ կան նաև նկարներ 40-ական թվականներից»,-ընդգծեց Էմմի Բեջանյանը։
Գրքի բոլոր նկարներն արել է Էմմի Բեջանյանի մանկության ընկեր Հրանտ Երիցկինյանը։
«Այս գրքի շնորհիվ բացահայտել եմ Դավիթ Բեջանյան քանդակագործին, շատ երկար ժամանակ պահանջվեց, մինչ գտանք արխիվներից լուսանկարներ»,-նշեց Հրանտ Երիցիկանյանը։
«Երբ դեռ հայրս ողջ էր, ամեն անգամ պատճառաբանում էր, որ գնանք Սևան կամ Դիլիջան՝ կուկուռուզ ուտելու, հիմա եմ հասկանում եմ, որ հայրս ուզում էր «Հավերժության ժապավեն» քանդակի կողքով անցնել։ Ամեն անգամ մտածում էր, թե ինչպես վերակառուցի այն։ Նրա մահից հետո երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը վերակառուցեց քանդակը»,-պատմեց քանդակագործի դուստրը։
«Երբ մարդը չկա, նրա մասին մեծարումներն անիմաստ են, այս ամենը, ինչ ես արեցի, իմ ազգանվան շարունակության համար եմ արել»,-հավելեց Էմմի Բեջանյանը։
Հիշեցնենք, որ «Two Arcs» արվեստի հարթակում շարունակվում է Դավիթ Բեջանյանի աշխատանքների ցուցադրությունը։
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ