Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը Փարիզում մեկնարկեցին ամառային 33-րդ օլիմպիական խաղերի որակավորման փուլում:
Արթուրը հենացատկում վաստակեց 14.733, Վահագնը, որ հանդես եկավ օղակներում՝ 14.666 միավոր: Իսկ թե դա բավարա՞ր կլինի եզրափակիչ անցնելու համար, պարզ կդառնա ավելի ուշ, երբ իրենց մրցելույթները կավարտեն որակավորման փուլի վերջին մասնակիցները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ