Հուլիսի 27-ը Թալին խոշորացված համայնքի Զարինջա գյուղի բնակիչների համար առանձնահատուկ օր էր։ Հատուկ էր և սպասված,
քանի որ օրը նվիրված էր 44-օրյա պատերազմի մասնակից Գրիգոր Հակոբյանի հիշատակին։ Համայնքում կառուցվել է գեղեցիկ այգի,
ինչպես նաև խաղահրապարակ փոքրիկների համար։
Ինչպես նշում էին համայնքի բնակիչներից շատերը, գյուղում սա նմանօրինակ առաջին դեպքն է, որը շատ կարևոր և մեծ նշանակություն ունի հատկապես երեխաների համար, նրանք կարող են խաղալ և զբոսնել նման հաճելի միջավայրում։ Այգու հիմնադիրը և հովանավորը Զարինջա գյուղի բնակիչ Զավեն Արայի Հարությունյանն է, ում խոսքով, այգու բացումը քայլ է համայնքի երեխաների կյանքը փոքր-ինչ ավելի լավը դարձնելու համար։
Պետք է անշեջ կրակի նման վառ պահենք մեր հերոս զինվորների հիշատակը, ճանաչենք անուն առ անուն և փոխանցենք մեր հետագա
սերունդներին։
Հինավուրց պատմություն ունեցող գյուղի համար այս այգին առաջինն էր, որը նոր մշակույթ է համայնքի համար, որը կարող է խթանել
նաև առողջ ապրելակերպը, քանի որ այգում տեղադրված են նաև մարզասարքեր որտեղ կարող են մարզվել նաև գյուղի երեխաները։
Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ