Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ անդամը Փարիզում այսօր չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
Օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձեւում Էլմիրա Կարապետյանը խոցեց 576 նիշ եւ 44 մասնակիցների մրցակցությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Էլմիրան ընդամենը մեկ նիշ զիջեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյան Ռանսինին եւ տեղ չգտավ եզրափակիչ անցած լավագույն ութնյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ