Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները և իրենց փոքր բիզնեսները

Հուլիս 27,2024 16:02

Արցախյան փոքր բիզնեսին աջակցելուն ուղղված Shop in Armenia հարթակի շնորհանդեսի ընթացքում զրուցեցինք արցախցիների հետ, որոնք ներկայացնում էին իրենց ձեռագործ աշխատանքները:

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը. Անուշ Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան սեպտեմբերի 25-ին: Հելյունագործ խաղալիքներ պատրաստում է դեռ Արցախից. «Ինձ համար այս աշխատանքը նախնական շրջանում միայն զբաղմունք էր և փորձնական էի պատրաստում: Սակայն այստեղ մինչ մշտական աշխատանք գտնելը, փորձեցի պատրաստել, և այսպես ինչ-որ չափով եկամուտ ստանալ»,-ասաց Ա. Սարգսյանը: Նա մասնակցել է «Ոսկե ձեռքեր» առաջին և երկրորդ փառատոններին, և փառատոնից հետո  ստացավ առաջարկ մասնակցելու Shop in Armenia ցուցահանդեսին: Ինչպես նշում է արցախցին՝ նախնական շրջանում բրենդը անուն չի ունեցել. «Երբ անուն չկար, որոշեցինք այն կոչել «SALAD»(ՍԱԼԱԴ), որը հապավում է. մեր  ընտանիքի անդամների անվանատառերն են»,-ընդգծեց նա:

Իր աշխատանքներով աչքի ընկավ նաև Լուսինե Գասպարյանը, որ լինելով մասնագիտությամբ արվեստաբան,  ինչպես նաև ամբողջ կյանքը աշխատել է վարչական աշխատանքով, տեղահանումից հետո չունենալով աշխատանք՝ սկսել է զբաղվել հելունագործությամբ. «Այս հոբբին (զբաղմունք) ինձ համար դարձավ աշխատանք և սկսեցի ստեղծագործել: Հիմնեցի  իմ ապրանքանիշը՝ Լուսեն»,-ասաց Լ. Գասպարյանը: Նա հելունագործում է հրեշտակներ և ինչպես նշեց,  այդ հրեշտակները պահապան կլինեն իրենց տերերին:

Բալայան Դիանան ևս բռնի տեղահանված է, և չնայած չափազանց երիտասարդ է,  հիմնել է իր բրենդը՝ կոչելով «Sister’s flowers» (Քույրերի ծաղիկներ). «Այդպես ենք անվանել, քանի որ քույրիկս ծաղիկներ է սիրում, իսկ ես՝ շոկոլադ»,-ասաց Դիանան:

 

Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031