ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե դիմելու համար, քանի որ Սենայի վրա լաստանավերով նավարկող օլիմպիական թիմերի շքերթի հեռարձակման ժամանակ «France-2» հեռուստաալիքի հաղորդավարների` Հայաստանի մասին ասել են.
«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, իսկ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»։
Բայց Հայաստանը ոչ մի բողոք ու ասելիք չի ունենում, երբ Ադրբեջանի նախագահը մեր երկիրը «Արեւմտյան Ադրբեջան»։