«Մենք հիմա գտնվում ենք դեպի Վայք գնացող ճանապարհին։ Արարատի մարզում եք։ Այստեղ հիմնական խնդիրը վերաբերում է Տիգրանաշեն գյուղին և այն մտադրությունները, որոնք այսօրվա իշխանությունները ներքին համաձայնությամբ անընդհատ հրապարակի վրա են պահում հարցը, որ օրերից մի օր չգիտենք՝ երբ, բայց սեղանին է դրված նաև այս տարածքը հանձնելը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում Տիգրանաշենից հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա պարզաբանեց, թե ինչ աղետալի հետևանքների կարող է հանգեցնել Տիգրանաշենի հանձնման փորձը․ «Այսօրվա իրավիճակը, մեղմ ասած, խիստ վտանգավոր է։ Այն, որ այս իշխանությունը որևէ ազգային, պետական շահ չունի, որևէ բանակցային հավասարակշռում չունի, չի կարողանում ապահովել բոլոր գործընթացները, և դա թույլ է տալիս մտածել, խոսել ուղղակիորեն հանձնման մասին։ Բացառված չէ, որ բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև անկլավների հարցերով։ Օրինակ՝ Տիգրանաշենը, նայեք ճանապարհը, նայեք ռազմավարական նշանակություն ունեցող տեղանքը․ սա ոչ միայն հայրենիքի հողն է, ոչ միայն մարդկանց ծննդավայրը, չարքաշ աշխատանքի միջավայրը, այլև սա հստակ կերպով ընդգծված ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող հատված է»։
Բագրատ սրբազանը փաստեց՝ շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող և չավարտվող նախապայմանների հետ՝ Սահմանադրությունը փոփոխելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, արևմտյան Ադրբեջանի և ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի թեման։ Այսքանով նախապայմանները չեն ավարտվում։ Այս բոլոր նախապայմանների առկայության պարագայում և իշխանության համաձայնությունը սահմանագծման և սահմանազատմանը․ այլևս ակնհայտ է, որ սահմանագծում գոյություն չունի, այլ գոյություն ունի հայրենահանձնում՝ ինչպես տեսել ենք Տավուշում, միակողմանի հանձնում է տեղի ունեցել, ինչը դառնում է շարունակական»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջի