Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշային գործակալությունը։
Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը գնահատվում է որպես բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ (արտատարածքային միջանցքի և Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ)։ Սակայն «Fitch» գործակալությունը հակամարտության սրացում չի ակնկալում՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ադրբեջանական զորքերը դեռևս մնում են Հայաստանի տարածքի առանձին հատվածներում, և երկու երկրների ուժերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում