Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ բնակարանային ապահովման ծրագրի մեկնարկից հետո ստացվել է 285 դիմում, հաստատվել՝ 29-ը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հուլիս 27,2024 10:20

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝ չնայած դրա վերաբերյալ հնչեցված ընդհանուր դժգոհությանն ու քննադատություններին։ Բռնի տեղահանված քաղաքացիները դժգոհում էին ծրագրով նախատեսված սահմանափակումներից ու քիչ ֆինանսավորումից։

«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել է՝ արդյո՞ք արցախահայերի շրջանում հետաքրքրություն կա։  Նախարարությունից տեղեկացրել են, որ ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մեկնարկից հետո մեկ ամսվա ընթացքում ստացվել է 285 դիմում։ Նախարարությունից ընդգծել են՝ ստացված դիմումներից 29-ը հաստատվել են, և քաղաքացիները ստացել են հավաստագրեր, մնացածը մշակման փուլում են։

Հաստատված 29 հավաստագրերից դեռևս ոչ մեկը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանի փոխանցմամբ, չի իրացվել։ Այսինքն՝ ոչ մեկ բնակարան դեռ չի գնել։

Դրանց իրացումից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ընդհանուր պատկեր՝ ո՛ր մարզում, ո՛ր համայնքում են արցախցիները բնակարան կարողանում կամ ցանկանում գնել։ «Հավաստագրում չկա որևէ սահմանափակում, և դիմումատուները իրենք են որոշում, թե որտեղ ձեռք բերել բնակարան»,- Fip.am-ին ասել է Մանուչարյանը։

Կառավարությունը, հիշեցնենք, հունիսի 14-ին կայացած նիստում հաստատել էր  2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակապահովման ծրագրի իրականացման կարգը։

Արդյունքում՝ ծրագրվում էր ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 25,000 ընտանիքների համար բնակարանային հասանելիություն: Ծրագրից օգտվելու համար նախապայման է հանդիսանում ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացի լինելը։ Հունիսի 15-ից շահառուները արդեն հնարավորություն ունեն ներկայացնել առցանց դիմումներ։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031