Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 2007թ. դրությամբ, երբ վերջին անգամ եղել եմ այդ դիրքում, այն ՀՀ ԶՈՒ իրավազորության ներքո է եղել, իսկ իրենք թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա. Րաֆֆի Ասլանյան

Հուլիս 26,2024 23:33

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փորձելով հերքել, ապատեղեկատվություն որակել իմ նախորդ գրառումը՝ արձանագրելով, որ Երասխում իբրև դիրքային փոփոխություն չի եղել։

Իհարկե, սա նույն ՊՆ-ն է, որը նույն ջանասիրությամբ հերքում էր Սև լճի, Կապան-Գորիս ճանապարհի և այլ տարածքների հանձնումը, սակայն պատրաստ եմ ՊՆ ներկայացուցչի հետ այցելել նշված մարտական դիրքի մոտակայք (հենակետի անունը դիտավորյալ չեմ նշում), ապացուցել, որ առնվազն 2007 թվականի դրությամբ, երբ վերջին անգամ եղել եմ այդ դիրքում, այն ՀՀ ԶՈՒ իրավազորության ներքո է եղել, իսկ իրենք թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և որ իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ։ Սպասում եմ արձագանք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031