Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ն 125 հազար դոլարանոց ծառայողական մեքենա է գնել Արգիշտի Քյարամյանի համար. «Ազատություն»

Հուլիս 26,2024 23:03

Կառավարությունը շարունակում է թանկարժեք մեքենաներ գնել պաշտոնյաների համար։ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա է գնել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար՝ այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց։

Ինչո՞ւ հանկարծ որոշվեց Արգիշտի Քյարամյանի համար գնել վերջին՝ 2024 թվականի արտադրության, 49 միլիոն դրամանոց ծառայողական մեքենա, երբ Հայաստանում անվտանգային, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան։ Քննչական կոմիտեից պարզաբանում են՝ նրա մեքենան հին էր։

«Այդ մեքենան շահագործվում է շատ-շատ վաղուցվանից, և իր մաշվածության ժամկետներն անցել են, ու պայմանավորված նաև Քննչական կոմիտեի նախագահի աշխատանքի առանձնահատկություններով, բարդություններով, նաև անվտանգության նկատառումներով՝ առաջացել է նոր սպասարկող մեքենա ձեռք բերելու կարիք», – ասաց ՔԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Գոռ Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ՝ հին մեքենան (Hyundai Genesis 3.3 մակնիշի) Քննչական կոմիտեի ստեղծվելուց ի վեր՝ տասը տարի, ծառայել է հին ու նոր ղեկավարներին։ Իսկ ինչո՞ւ 125 հազար դոլարանոց, ինչ կպատահեր, եթե Արգիշտի Քյարամյանը երթևեկեր ավելի մատչելի մեքենայով, Գոռ Աբրահամյանը նորից շեշտեց անվտանգության նկատառումը, բայց այդպես էլ չպարզաբանեց՝ ինչ նկատի ունեն։

«Ե՛վ աշխատանքային գործունեության առանձնահատկություններից լինելով, և՛ անվտանգության նկատառումներով», – նշեց նա։

«Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային գնումների ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին այս գնումները հիշեցնում են ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի քննադատությունները նախկին իշխանությանը պադավատապետություն ստեղծելու մասին։ Վարուժան Հոկտանյանը, այս և մյուս շռայլ գնումների պատմություններն ուսումնասիրելով, համոզվել է՝ Փաշինյանի իշխանությունում էլ այդ առումով ոչինչ չի փոխվել։

«Պադավատապետության մասին մոռացեք, մենք ոնց եղել ենք, այդպես էլ շարունակում ենք մնալ պադավատապետություն։ Ճիշտ կլիներ այսպիսի ծախս հիմա չանել, և փորձեին, այս դեպքում Քննչական կոմիտեի նախագահը բավարարվեր նախկին մեքենայով», – նկատեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այ չտեսներ, այ անհայրենիքներ, ժողովրդի փողերը անամոթաբար ծախսում եք ձեր
    շքեղությունների վրա, երբ երկրում հազար ու մի կարևոր խնդիր կա լուծելու։ Շատ զզվելի է, երբ երկրի բոլոր բարձր պաշտոնյաները համեստությունից ու ամոթից զուրկ են և անկուշտ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031