Aravot.am-ի տեղեկություններով՝ Փոքր Վեդու մանկապարտեզներից մեկում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, քիչ առաջ տեղափոխվեց ձերբակալվածների վայր:
Ծեծի հատկանիշներով դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մեր տեղեկություններով, երեխայի նկատմամբ կատարված բռնության տեսանյութը մանկապարտեզի տնօրենը ստացել է հուլիսի 26-ին WհatsApp հավելվածով եւ հենց նույն օրն էլ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Ծեծի ենթարկված երեխան վեց ամյա Ա.Կ-ն է` ավագ խմբի սան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ