Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Հուլիս 26,2024 22:22

Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին վարչական երեք շրջանում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում:

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհներն ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է շրջայցի ընթացքում ծանոթացել գործընթացի որակին և արագությանը:

Տեղումների ծավալն ամսական հասնում է նորմի 150-200 տոկոսին, որի հետևանքով էլ գործընթացը երբեմն դանդաղում է, սակայն արվում է ամեն ինչ՝ վարորդների առջև ծառացող հիմնական դժվարություններին արագորեն վերացնելու համար:

Մինչև տարեվերջ վարչական տասը շրջաններում ճանապարհների վիճակն այլ կլինի:

Նոր Նորք վարչական շրջանում ճանապարհների միջին նորոգումն ավարտված է 6 հասցեներում:

Մյասնիկյան պողոտայում, հաշվի առնելով տրանսպորտային հոսքի խտությունը, ասֆալտապատմանը զուգահեռ ֆրեզավորում է իրականացվում:

Էրեբունիում և Նուբարաշենում, փոսային նորոգմանը զուգահեռ, ուղղվում են նաև դիտահորերի նիշերը:
Նորք-Մարաշում էլ ջրագիծն անցկացնելուց հետո նախատեսված փողոցներում շարունակվելու է միջին նորոգումը:

Ընթացիկ տարում ընդհանուր առմամբ Երևանում շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031