«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները պարբերաբար մոնիթորինգային այցեր են իրականացնում Շիրակի մարզ, որտեղ 2022-2023 թվականներին անցկացվել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլը։
Շիրակի մարզում 40 շահառուներից 12-ը հաճախել են մասնագիտական վերապատրաստման, 22-ը մասնակցել են բիզես կառավարման դասընթացների։ 22 շահառուից 17-ը ներկայացրել են բիզնես պլան և ստացել ֆինանսավորում։
«Մեկ տարի անց եկել ենք մշտադիտարկման, որ հասկանանք, թե ի՞նչ հաջողությունների են հասել շահառուները, ի՞նչ մարտահրավերներ և խնդիրներ կան ու փորձենք համատեղ լուծումներ գտնել։ Մշտադիտարկման արդյունքում կարող ենք արձանագրել, որ 17-ից 12-ը, այսինքն 70 տոկոսը մեկ տարի հետո գրանցել են կայուն եկամուտ և բավական մեծ հաջողություններ ունեն իրենց գործունեության ոլորտում։ Մյուս 5 շահառուների մոտ որոշ անհաջողություններ են գրանցվել՝ հիմնականում եղանակային պայմաններից և անասունների շրջանում տարածված համաճարակից ելնելով»,- մշտադիտարկման արդյունքներն է ներկայացնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլի ղեկավար Զարինե Հարությունյանը։
Կարդացեք նաև
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ