Ամառային 33-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատմական որոշում են կայացրել․ առաջին անգամ օլիմպիական խաղերի բացման արարողությունը կանցկացվի ոչ թե ստադիոնում, այլ ջրում՝ Սենա գետի երկայնքով վեց կիլոմետրի վրա։
Յուրաքանչյուր երկրի պատվիրակություն կտեղաշարժվի հատուկ իր համար առանձնացված նավակով։ Բոլոր նավակները կահավորված են տեսախցիկներով, որպեսզի հնարավոր լինի վայելել ոչ միայն ընդհանուր տեսարանը, այլեւ մարզիկներին տեսնել մոտիկից։
Փարիզի օլիմպիական խաղերի պաշտոնական թալիսմանը Ֆրիգի անունով գլխարկն է, որի շնորհանդեսը կատարվել է դեռ 2022 թվականի նոյեմբերի 14-ին։
Ֆրիգին կարմիր գույնի գլխարկ է, որը Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշն է եւ մարմնավորում է ազատությունը։
Կարդացեք նաև
Ֆրիգիի նշանաբանն է․ «Միայնակ մենք ընթանում ենք արագ, իսկ միասին, ընթանում ենք ավելի երկար»։ Այսինքն, Թալիսմանը հիշեցնում է միասնական աշխատանքի կարեւորությունը, որը մեզ ավելի լավն է դարձնում եւ օգնում է հասնել ավելի մեծ հաջողությունների։ Այսպիսով, կազմակերպիչներն ընդգծում են, որ սպորտն ի վիճակի է փոխել աշխարհը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ