Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ից ՌԴ ներկրված բանջարեղենի և մրգի գրեթե կեսը վերահսկողության չի ներկայացվել

Հուլիս 26,2024 20:40

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է այս տարի հաճախակի դարձած բուսական ծագման ոչ անվտանգ արտադրանքի արտահանման դեպքերով

«Սպուտնիկ Արմենիա». Այս խնդիրները առցանց բանակցությունների ընթացքում քննարկել են «Ռոսսելխոզնադզորի»  և հայկական տեսչության ներկայացուցիչներ Յուլիա Շվաբաուսկենեն և Սոնա Ծառուկյանը:

Հայաստանի բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ արտադրանքում բացահայտվում են ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտներ, արձանագրվել են նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների պարունակության գերազանցման փաստեր: Մինչև խախտումների պատճառների հետաքննության ավարտը կասեցվել է հայկական 16 մատակարարներից ապրանքների առաքումը շուկա։

Գերատեսչության տվյալներով ՝ հուլիսի 23-ի դրությամբ Հայաստանից ռուսական շուկա է ներմուծվել 73,9 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը գրեթե համապատասխանում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Հիմնական ծավալը բաժին է ընկնում ծիրանին (28,8 հազար տոննա), խնձորին (12,4 հազար տոննա), լոլիկին (8,7 հազար տոննա), պղպեղին (5,7 հազար տոննա)։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031