Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցի լուծումը իմ եւ ժողովրդի պատկերացմամբ նույնը չէ. Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան

Հուլիս 26,2024 19:44

Չարենցավան համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ցույցեր անել, պահանջելով Հրազդանից Չարենցավան հետ բերել անձնագրային բաժինը։

Ցուցարարները խնդրի լուծման  հնարավոր տարբերակներ քննարկելու համար այցելեցին Կոտայքի մարզպետարան եւ զրուցեցին  մարզպետ Ահարոն Սահակյանի հետ:

Քաղաքացիների պնդմամբ, երբ որեւէ ենթակառույց մի համայնքից տեղափոխում է մեկ այլ համայնք՝ նշանակում է, որ մեկում տեղի է ունեմում զարգացում, իսկ մյուսում՝ ոչ, ներկայումս այդ խնդիրը առաջացել է Չարենցավանի եւ Հրազդանի միջեւ։

«Չարենցավանում չեն գործում  հարկադիր ծառայություններ,  դատախազություն, սանէպիդկայաններ, զինկոմիսարիատ նաեւ տարան անձնագրային բաժինը նաեւ»,- հավելեց քաղաքացին։

Ի պատասխան դժգոհությունների՝ Կոտայքի մարզպետն ասաց. «Քաղաքը չի զարգանում զինկոմիսարիատով, անձնագրային բաժնով, ոչ էլ ոստիկանության բաժանմունքով։ Համայնքները զարգանում են տնտեսապես արժեք ստեղծող հիմնարկներով, օրինակ՝  մանկապարտեզներով, դպրոցներով  եւ նմանատիպ կրթական եւ մշակութային օջախներով»

Մարզպետը ցույցի նախաձեռնող Գեւորգ Հակոբայնին 2 օր  հետո էր սպասում մարզպետարանում, նշելով որ հավելյալ տվյալներ կունենար. «Կհանդիպենք այնքան մինչեւ հարցը լուծում ստանա, բայց լուծումը իմ եւ ձեր պատկերացմամբ նույնը չէ»,- ասաց Ահարոն Սահակյանը։

Մարզպետի խոսքով՝ անձնագրային բաժինների խոշորացման խնդիրը բոլորս տեսնում ենք, բայց հիմնական նպատակը այն է, որ բնակիչները չհասնեն անձնագրային բաժին, այլ էլեկտրոնային տարբերակով կարողանա իրենց ծառայությունները ստանալ, այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են կատարվում։

Ի պատասխան մարզպետին՝ քաղաքացին ասաց, որ պետք էր էլեկտրոնային տարբերակը կիրառության մեջ լիներ՝ նոր տեղափոխություն կատարվեր։

Դեռ հստակ պատասխաններ չուներ մարզպետ Ահարոն Սահակյանը։ Ասում է, որ քննարկումներ տեղի կունենա, իսկ այս պահին  արդյունք չունեն։

 

Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031