Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ռումինիայի Յասսի քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի կիսաեզրափակչում 1 ժամ 33 րոպեում վստահորեն պայքարից դուրս է մղել ֆրանսուհի Քլոե Պակեին՝ 6։2, 6։3 եւ իր մարզական կարիերայում առաջին անգամ մտել է WTA մրցաշարի եզրափակիչ։
Հայաստանի հավաքականի ապագա անդամը հաղթողի կոչման համար հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Միրրա Անդրեեւայի հետ, որին ավելի վաղ մեկ անգամ պարտվել է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ