Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Հուլիս 26,2024 17:55

Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցն ազատվել է աշխատանքից, Sputnik Արմենիային հայտնեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ է տարածվում մանկապարտեզի ննջասենյակից․ կադրերում մի կին ֆիզիկական բռնության է ենթարկում երեխային։ Նա ձեռքով հարվածներ է հասցնում երեխայի մարմնի տարբեր հատվածներին, բղավում նրա վրա, սպառնում։ «Արդեն դու զզվցրեցիր»,-ուժգին հարվածներ հասցնելով բղավում է մանկապարտեզի «դաստիարակը»։ Երեխան ցավից ճչում է․ «Ախ, մեռա»։

Տեսանյութի նկարագրությունում նշվում է, որ Վեդիում է նկարվել:

ԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական:

Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը»:

ՄԻՊ-ը հայտնում է . «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031