Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մինչեւ կալանավորվելն էլ դիրքեր է գնացել. առանց այս ջուր ու հողի չի կարող ապրել. «Հյուսիսային տերեւաթափի» գործով անցնող մեղադրյալի դուստր

Հուլիս 26,2024 16:23

«Հյուսիսային տերեւաթափի» գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Այն հետաձգվեց՝ մեղադրյալներից մեկի՝ մեղադրական եզրակացությունը չստանալու պատճառով:

Հիշեցնենք, որ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը»։

Գործով մեղադրյալներից Սերգեյ Մկրտչյանի դուստրը՝ Ծաղիկ Մկրտչյանը (լուսանկարում), դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ այս դատաքննությունից ակնկալում է միայն արդարացնող դատական ակտ, քանի որ անհիմն մեղադրանքներով գործ է. «Ակնկալում եմ միայն արդարություն: Անհիմն գործ է, ինչ-որ բաներ են ուզում ապացուցել, որ ոչ մի ձեւ չեն կարողանում, որովհետեւ ոչինչ չկա: Այդ գործը չի կարող լինել այն մարդու հետ կապված, ով ամբողջ կյանքն այս հողն է պաշտպանել: Պատերազմի մասնակից է, մինչեւ էս վերջերս էլ՝ մինչեւ կալանավորվելը, դիրքեր է գնացել: Առանց զինվորական կյանքի, առանց այս ջուր ու հողի չի կարող ապրել: Չգիտեմ՝ այս ինչ մեղադրանք է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031