Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տեսանյութը, որտեղ Ադրբեջանի զավթողական պլանների մասին է խոսվում, տարածվել է օրեր առաջ: Այդ ֆոնին մենք տեսնում ենք ՀՀ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի հայտարարությունները «չհասկանալու» մասին տեքստեր. Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 26,2024 16:15

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այս կայքը ուղղորդվում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից։ Այս տեսանյութը, որտեղ Ադրբեջանի զավթողական պլանների մասին է խոսվում, տարածվել է օրեր առաջ, իսկ դրանից անմիջապես հետո եղել է ապատեղեկատվություն ու սպառնալիք Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հնարավոր լարվածության մասին։

Շատերն են հարցնում՝ արդյոք կլինի նոր էսկալացիա։ Իմ տպավորությամբ, Ադրբեջանը միշտ էլ պատրաստ է գնալ լարման, բայց ցանկացած գործողությունից առաջ նախ սկսում է քարոզչական արշավ, դրանով շոշափում է տարբեր միջազգային դերակատարներից եկող արձագանքներ ու հետո նոր որոշում հետագա անելիքները։ Այս պահին հստակ է, որ այդ քարոզչական արշավը սկսված է։ Այդ ֆոնին մենք տեսնում ենք ՀՀ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի հայտարարությունները «չհասկանալու» մասին տեքստեր ու հանցավոր լռություն Ալիևի ելույթների ու մեր պետությունը «ադրբեջանական» համարելու վերաբերյալ․․․

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031