Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փարիզի օլիմպիական խաղերը կնպաստեն եղանակի կանխատեսման հետազոտություններին խոշոր քաղաքներում

Հուլիս 26,2024 15:47

Եղանակը կարևոր դեր է խաղում միջազգային սպորտային մրցաշարերի ընթացքում՝ ազդելով միջոցառումների պլանավորման, մարզիկների կատարողականի և երկրպագուների անվտանգության վրա: Օդի ջերմաստիճանի, խոնավության, տեսանելիության և քամու ուժգնության, վտանգավոր եղանակային երևույթների  ճշգրիտ կանխատեսումների ապահովումը կարևոր է հատկապես բացօթյա մրցումների համար:

Քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց թիվը ներկայումս կազմում է 3․5 միլիարդ մարդ և անշեղորեն աճում է։ Եղանակի կանխատեսման թվային մոդելների համար լուրջ մարտահրավեր է ճշգրիտ գնահատել բարձրահարկ շենքերի և քաղաքային ենթակառուցվածքների ազդեցությունը եղանակի և կլիմայի վրա, ինչպես նաև շրջակա միջավայրի տարբեր ռիսկերը, ինչպիսիք են օդի և ջրի աղտոտվածությունը: Գիտահետազոտական նախագծի հիմնական խնդիրներն են՝ օդի որակը, եղանակի կանխատեսման բարձր լուծաչափի մոդելների մշակումը և կիրառումը՝ մինչև 100 մետր հորիզոնական քայլով, և հասարակագիտության ուսումնասիրությունները։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գիտահետազոտական նախագիծը կիրականացվի «Meteo-France»-ի կողմից Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը։ Նախագծում ներառված են տարբեր երկրների օդերևութաբանական ծառայություններ և համալսարաններ՝ Ֆրանսիա, Ավստրալիա, Կանադա, Չինաստան, Շվեդիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031