Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ և ունեն ապացուցողական ուժ․ Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական

Հուլիս 26,2024 15:02

Արդյոք Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա, ինչպես նշվել էր ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ «Արմենպրեսի» մամուլի սրահում նման հարց ուղղվեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանին՝ վկայակոչելով այն փաստը, որ այս իշխանությունների օրոք անպաշտպան են կիրանցիների գույքային իրավունքները։

«Ես միայն կարող եմ ասել, թե օրենքով ինչ է նախատեսված։ Իսկ օրենքով նախատեսված է, որ Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ և ունեն ապացուցողական ուժ, քանի դեռ դատարանով անվավեր չեն ճանաչել այդ գրանցումները։ Ճիշտն ասած, մնացած տեղեկատվությանը չեմ տիրապետում, հնարավոր է, որ այդպիսի դեպքեր լինեն, չեմ բացառում, բայց կարծում եմ` սահմանված կարգով ամեն ինչ կիրականացվի»,– ասաց Արմեն Ալեքսանյանը`պատասխանելով հարցին, թե ինչու Կիրանցում, մարդիկ, ունենալով կադաստրի վկայականներ, կորցրեցին իրենց գույքը՝ տներն ու հողամասերը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031