Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Դիմիտրիս Կերիդիսին։
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Հունաստան համագործակցության բարձր մակարդակը, առաջիկայում դրանց խորացման միտումները, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում համագործակցության համատեքստում:
Դեսպանը ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները` Հայաստանի նախաձեռնությունները կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ու հիմնական խոչընդոտները։
Պրն. Կերիդիսն, իր հերթին, ընդգծել է բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների արդյունավետ գործակցությունը: Նա նաև իր աներկբա զորակցությունն է արտահայտել Հայաստանին և հայ ժողովրդին, ընդգծել իր կապերը հունահայ համայնքի հետ։
Զրուցակիցները քննարկել են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ կապերի զարգացմանը:
Կարդացեք նաև
Հունաստանում ՀՀ դեսպանություն