Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Վահե Ղազարյանն եկավ մեր համայնքը, դու լու դու լու, դու լու լու մեր համայնքը»․ ի վերջո քաղաքացին հնչեցրեց Վահե Ղազարյանին ձոնված երգը՝ մարզպետարանի դիմաց

Հուլիս 26,2024 13:11

Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը Հրազդան տեղափոխելու որոշման դեմ պայքարող չարենցավանցի ցուցարարներն այս պահին գտնվում են Կոտայքի մարզպետարանի դիմաց։ Ցուցարարներից մեկը հայտարարեց՝ մեզ հարցնում են՝ բա մարզպետարանն ի՞նչ կապ ունի ոստիկանապետի հրամանի հետ ու պարզաբանեց․ «Մարզպետը կառավարության ներկայացուցիչն է, երաշխավորում է համայնքների համաչափ զարգացումը։ Եթե մի համայնքից պետական ենթակառուցվածքները հանում, տանում են մեկ այլ համայնք, եթե Չարենցավանում չկա հարկադիր ծառայություն, դատախազություն, սանէպիդկայան, չկա զինկոմիսարիատ, այսօր էլ չկա անձնագրային բաժին, վաղը չի լինի պոլիկլինիկա, դա նշանակում է, որ Չարենցավանի համեմատ Հրազդանը համաչափ չի զարգանալու։ Այդ պահով մարզպետն այստեղ մեծ անելիք ունի։ Դրա համար այստեղ ենք, որ հուշենք՝ դու երաշխավորում ես համայնքային համապատասխան զարգացում։ Եթե պետական ենթակառուցվածքն իր կառույցը հանում է մի բնակավայրից, տանում ուրիշ, նշանակում է, որ այդ բնակավայրը, որտեղ կենտրոնացվում է պետական կառավարումը, այդ համայնքը զարգանում է, իսկ այն համայնքը, որտեղ չկա պետական ենթակառույց, տեղում դոփելու կամ հետ է գնալու։ Հրազդանում կա տասից ավելի բանկ, Չարենցավանում՝ հինգ բանկ։ Սա էլ է ցույց տալիս, որ մասնավոր սեկտորն էլ դրանից հետո ներդրում չի անի այդ համայնքում։ Հենց այդ պահանջով խնդիրներ ունենք, որ մարզպետի ոլորտն է»։

Ի վերջո` Գագիկ Գաբրիելյանը՝ կիթառահարը, որ ցանկանում էի ոստիկանության Հրազդանի բաժնի մոտ իր երգը հնչեցնել, որը ձոնել էր Վահե Ղազարյանին, որին թույլ չտվեցին, երգը հնչեցրեց մարզպետարանի դիմաց։ Նա հայտարարեց․ «Այս քառատողը նվիրված է Վահե Ղազարյանին՝ կապված անձնագրային բաժնի հետ, որ ետ վերադարձնեն»։

Այնուհետև երգեց․

«Վահե Ղազարյանն եկավ մեր համայնքը, դու լու դու լու, դու լու լու, մեր համայնքը,

Խաթարեց մեր համայնքի կյանքը, դու լու լու, դու լու լու, մեր կյանքը։

Հետո արեց թուղթուգիր, դու լու լու, դու լու լու, հրամանագիր,

Որ ուշ ստանանք մենք անձնագիր, դու լու լու, դու լու լու, մենք անձնագիր։

Գնացինք մենք անձնագրային, տեսանք լիքը ժողովուրդ ներվային,

Նկարեցինք ու ասացինք՝ սա է օպտիմալացում։

Վահե Ղազարյան, կոռուպցիա ես բերել, պահանջում ենք անձնագրայինը ետ բերել,

Չարենցավանցին քեզ չի ների, եթե անձնագրային բաժինը ետ չես բերի։

Էլ բան չունեմ ասելու, դու լու լու, դու լու լու, չենք լռելու,

Դու լու լու, դու լու լու, չենք հանդուրժելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Լուսանկարը եւ տեսանյութերը՝ Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031