Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորել են Հայաստան-Վրաստան գործընկերության ամրապնդումը. Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է

Հուլիս 26,2024 12:49

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-26-ն աշխատանքային այցով Վրաստանում է: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Հուլիսի 25-ին Ախալցխայում Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու եւ բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:

Այնուհետեւ տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի, Ասպինձա, Ախալքալաք, Նինոծմինդա համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորություններին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031