Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Հրազդանի բաժնի դեմը եկել եք կիթառով երգ եք նվիրում նախարարին հա՞, որ ի՞նչ»․ ոստիկանները բերման ենթարկեցին նաև կիթառ նվագողին

Հուլիս 26,2024 11:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հրազդանում բողոքի ցույցի մասնակիցներին բերման ենթարկեցին։

Բերման ենթարկեցին նաև ոստիկանության Հրազդանի բաժնի դիմաց կիթառ նվագել ցանկացող քաղաքացուն։

 

Նշենք, որ չարենցավանցիների դժգոհությունն է առաջացրել այն, որ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան։ Հրազդանի ոստիկանության բաժնի դիմաց ցուցարարները պահանջեցին նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականը։

Ցուցարարները հայտարարեցին՝ իրենց ընկերներից Գագիկը մի երգ է հորինել Վահե Ղազարյանի համար, որը ցանկանում են նվիրել Հրազդանի ոստիկանությանն ու գնալ այստեղից։ Այդ պահին ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտեցին ու ասացին․ «Լսեք, ստեղ նախ համերգ տալու վայր չէ, մի հատ էլ մնում է անվճար բեմ պահանջեք»։ Այնուհետև նրանք բերման ենթարկեցին այդ քաղաքացուն։

Այնուհետև ոստիկանները ձեռքից քաշելով ցանկացան ներս տանել բաժանմունք նաև ցուցարարներից մեկին։ Նա ասաց, որ ներս կգնա միայն լրագրողների ուղեկցությամբ։ Ոստիկանության աշխատակիցները նաև խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել։

Երբ բերման ենթարկեցին կիթառ նվագող անձին, ցուցարարները, դիմելով ոստիկանության ներկայացուցիչներին ասացին՝ պետությունն ո՞վ է։ Պետությունը մարդիկ են, ժողովուրդը, նրանց շահերը պաշտպանեք։ Ոստիկանության ծառայողն ասաց՝ «Հրազդանի բաժնի դեմը եկել եք կիթառով երգ եք նվիրում նախարարին հա՞, որ ի՞նչ։ Բա ձեր պահվածքը»։

Ցուցարարները, դիմելով ոստիկանության ներկայացուցիչներին՝ ասացին․ «Գոնե օգնեք, դուք էլ եք իրենց ձեռքը տանջվում, երկիրը տալով եկան, մնում է Կոտայքը տան։ Իբր չեք հասկանո՞ւմ՝ ինչ է կատարվում, բռնեն, տանեն Բաքու էլի ձեն չեն հանի, չէ՞»։

Ցուցարարները պաստառ փակցրին՝ պահանջում ենք ոստիկանապետ Վաhե Ղազարյանի հրաժարականը։

Քիչ անց կիթառահարին բաց թողեցին ոստիկանության բաժանմունքից։ Նա հայտնեց, որ ինքը վարչական տույժի է ենթարկվել․ «Ասացին, կգա գրություն, ես էլ ասացի՝ որտե՞ղ եմ խախտում արել։ Ասացին՝ ճանապարհն ես փակել, ասել եմ՝ չեմ փակել, նկարել եմ։ Ստեղ ասացին արգելված է նվագել, ես ասացի՝ ելույթ պիտի ունենայի, չհասցրի էլ դա անել։ Ասացի, որ բողոքարկելու եմ։ Առաջարկեցի, որ իմ երգն իրենք էլ լսեն։ Ասացի, որ ֆեյսբուքում կա, հիմա, եթե անձնագրային բաժինը սպիտակ ցեղասպանությունը չվերացրեց, երգաշար ունեմ, դա կիմանա ամբողջ Հայաստանը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութերը՝ Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031