Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Հուլիս 26,2024 11:00

Արևորդի հասարակական կազմակերպությունը և Ucom ընկերությունը գործարկեցին մարզերում արևային կայանների տեղադրման նախագծի նոր փուլը։

Այս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում։

Նոյեմբերյանի պետական քոլեջը Տավուշի մարզի միակ կենտրոնն է, որտեղ երիտասարդները կարող են ստանալ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն։

Տեղադրման աշխատանքների մեջ ներգրավվել են նաև քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտացման ուսանողները՝ որպես գործնական պրակտիկայի մի մաս։

Արևորդի ՀԿ-ի կողմից հրավիրած ինժեներների ուղղորդմամբ և հսկողությամբ ուսանողները տեղադրել են վահանակները, կատարել միացումները փոխակերպչին և այլն։

«Մարզային տարբեր համայնքներում արևային կայանների տեղադրման նախագիծը մենք Արևորդու հետ իրականացնում ենք արդեն մեկ տարուց ավել ու փաստերով գիտենք, թե որքան օգտակար է այն ոչ միայն բնապահպանության տեսակետից, այլ նաև տնտեսական իմաստով։ Վստահ եմ, նաև այս արևային կայանը թույլ կտա Նոյեմբերյանի քոլեջին խնայել բյուջեի գումարներն ու ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ucom ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին։ Ոգևորիչ է, որ կայանի տեղադրումը կատարվել է բացառապես մեր ուսանողների և դասախոսական կազմի միջոցով, որոնց աջակցել են «Ռուբինար» կազմակերպության մասնագետները։ Արդյունքում ունեցանք կայան, որը կատարելու է երկու մեծ առաքելություն՝ ծառայելու է որպես դիդակտիկ տարածք, որտեղ մեր ուսանողները կարողանալու են պրակտիկ աշխատանքներ անցնել։ Երկրորդ մեծ հնարավորությունը, որ տալիս է կայանը՝ մեծապես թեթևացնելու է քոլեջի էներգետիկ բեռը», – ասել է Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանը։

«Մեր նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը՝ օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Ամեն տեղադրված արևային կայան ոչ միայն կրճատում է ածխածնի արտանետումները, այլև ծառայում է որպես օրինակ և կրթական միջոց՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է քայլ առ քայլ անցնել մաքուր էներգիայի, որը նաև կլինի տնտեսապես շահավետ», – է ասել Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Իմ կուրսընկերների և վարպետների հետ տեղադրել ենք արևային կայանները, սարքել ենք հիմքն երկաթներով, ինվերտորն ենք տեղադրել և լարերը միացրել։ Այս պրակտիկայով ավելի շատ բան սովորեցի, քան դասագրքով կարող էի սովորել մեկ տարում», –  նշել է Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող Հայկ Անանյանը։

Արևային կայանները կարևոր քայլ են քոլեջի կայունության ապահովման գործում, հաշվի առնելով հաստատության որոշումը՝ ամբողջությամբ անցնելու վերականգնողական էներգիայի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031