Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ. «Եթե ազատ չարձակեն մեր ռազմագերիները, կրնանք բոյկոտել, Ադրբեջանին խայտառակել». «Ազգ»

Հուլիս 26,2024 08:30

«Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է և #COP29 #GreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners», գրել էր Մորենո Օկամփոն: Ինչպե՞ս արձագանքեց աշխարհի հայությունը այս կոչին: Հարցն ուղղեցինք Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շփանգենբերգին, որ Մորենո Օկամփոյի շուրջ հավաքված խորհրդակցական մարմնի ակտիվ անդամներից է:

– Շատ դրական կտեսնենք առաջին օրվա արձագանքը: Հստակ թվերով՝ առաջին 24 ժամում մեր նշապիտակներից մեկը՝#FreeArmenianHostages-ը ընդհանուր ցանցի մեջ 8,6 միլիոն մարդու հասավ: Բավական ակտիվ մասնակցություն կա, նաեւ հայկական՝ Հայաստանում եւ Սփյուռքում հայալեզու եւ օտարալեզու մամուլում մեծ արձագանք գտավ: Դրական կտեսնենք այս սկզբնական ակտիվությունը: Աշխարհի չորս կողմեն մասնակցության հետ Հայաստանեն ամենամեծ մասնակցությունը կար:

Հեշթեգները (նշապիտակները) շատ կարեւոր են, դրանք պիտի շրջանառության մեջ դնենք: Ամենակարեւորը X-ի հարթակն է, կընդգրկե նաեւ ինստագրամը, ֆեյսբուքը եւ ուրիշներ: Ապագային տիկտոկն ալ կարեւոր պիտի ըլլա: Սոցիալական ցանցում ով արձանագրված է, պիտի շրջանառե այս կոնտենտը (բովանդակությունը): Ամեն մեկ պլատֆորմ կարեւոր է:

Պայքարը պետք է հայ ժողովուրդը տանի՝ անկախ քաղաքական դիրքավորման: Մեզի միացնողն այս հեշթեգներն են, գլխավոր առաջնային նպատակը՝ գերիներին ազատ արձակելը, եւ եթե ադ համաժողովեն առաջ չլինի, համաժողովը պիտի խայտառակենք: Պիտի սկանդալ դառնա: Կապի մեջ ենք տարբեր խումբերու հետ, եւ համաշխարհային գետնի վրա այս ցանցային պայքարը քարոզարշավին դրոշակը կբռնե: Որեւէ կազմակերպություն, անհատ, որ կզգա, թե կրնա որեւէ մասնակցություն ունենալ, պիտի օգտակար ըլլա: Պիտի ըլլան նաեւ ինֆլյուենսերներ, որ այս նպատակով պիտի իրենց հետեւորդներին ծանոթացնեն իրողություններու հետ:

-«Բեռլիներ ցայթունգի» հրատարակիչը հուլիսի 20-22-ին Շուշիում գումարված մեդիաֆորումի արեւմտյան սակավաթիվ մասնակիցներից էր, եւ նրա ներկայությունն աննկատ չմնաց, հաջորդեց կեղծիքներով լի հոդվածը, որ գրավեց նաեւ գերմանացիների ուշադրությունը: Այսպիսի «հեղինակներին», նրանց կեղծիքը բացահայտելու նպատակ կա՞:

–Վստահ՝ մարդիկ արդեն սոցցանցերու մեջ այդ նյութերը կներկայացնեն իբրեւ սուտ: Ալիեւը միլիոններ կծախսե, իրենք ամեն ինչ պիտի փորձեն, որ իրենց երեսը մաքրեն, գիտնալով, որ հանցավոր են: Իրենք աշտարակն են հիմա, մենք ալ ցանցն ենք: Մեր՝ համահայկական զորությունը մեր համաշխարհային ցանցային բնույթի պայքարն է, որ ավելի մարտունակ է, եթե գործի լծվի: Մենք կհաջողինք, եթե հասկնանք, որ այս ուժն ունինք եւ կրնանք աշտարակը փլուզման բերել: 4 ամսվա պայքար մըն է՝ մարաթոն՝ հանգրվաններով: Պետք է գիտակցինք, որ այս 4 ամիսը հետեւողական աշխատանք կա: Ամեն օր փոփոխություն պիտի բերե, եթե անհրաժեշտ քանակով մասնակցությունն ըլլա: Եթե ազատ չարձակեն մեր ռազմագերիները, կրնանք բոյկոտել, Ադրբեջանին խայտառակել: Մինչեւ նոյեմբեր զարգացումներ պիտի ըլլան: Շատերը կրնա ըլլա չերթան Բաքու: Ասիկա նաեւ Հայաստանի պաշտպանության, անվտանգության հարց է: Միայն Արցախի հարց կամ ռազմագերիներու հարց չէ: Միջազգային մամուլի մեջ արդեն բավական քննադատական նյութ հրատարակվեցավ Բաքվում կազմակերպվելիք համաժողովին մասին: Եւ ուրեմն՝ ի գործ: Տարածենք՝

#StopGreenwashGenocide

#FreeArmenianHostages

#FreePoliticalPrisoners

 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031