ԵՄ-ի հետ ինտեգրվելու հարցում կա երկու ծայրահեղ եւ հավասարապես սխալ տեսակետ: Առաջինը՝ բա մեզ այնտեղ սպասո՞ւմ են: Երկրորդը՝ Փաշինյանը պետք է ինչ-որ թուղթ ստորագրի եւ անդամությունը մեր գրպանում է: Ինձ թվում է, անդամակցությունը պետք է նկատի ունենալ որպես հեռանկար, բայց այսօր անհրաժեշտ են հարաբերությունները սերտացնելու համար բազմաթիվ գործնական քայլեր, որոնք չեն արվում:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանը եւ Եվրոպական Միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement, CEPA): Այդ փաստաթուղթը ենթադրում է բազմաթիվ քայլեր, այդ թվում, ինչպես ընդունված է ասել, «տնային աշխատանք»՝ Հայաստանի համար: Իմ կարծիքով, ոչ նախորդ, ոչ էլ ներկա իշխանությունների օրոք այդ աշխատանքը բավարար չի կատարվել:
Որո՞նք են հնարավոր հետագա քայլերը: Վիզաների ազատականացումը, որքան էլ կարեւոր լինի մեր քաղաքացիների տեղաշարժվելու հարմարավետության տեսանկյունից, ռազմավարական հարցեր չի լուծում: Իսկ մեր ռազմավարական գլխավոր հարցն անվտանգությունն է: Եվ այստեղ, իմ տպավորությամբ, եկել է վճռական ընտրության ժամանակը:
Փաշինյանի «արեւմտամետ» երկրպագուները պետք է ուղիղ պատասխան պահանջեն իրենց «շեֆից»՝ «դու պատրա՞ստ ես դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ դիմել ԵՄ ասոցացված անդամ դառնալու հայտով»: Այսինքն՝ արդյոք ընդունվա՞ծ է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին սկսված գործընթացը «հետ պտտեցնելու» որոշումը, եւ եթե ընդունված է, արդյո՞ք այդ որոշման հետեւանքները հաշվարկված են։
Կարդացեք նաև
Եթե այդ հարցի պատասխանը չի տրվում, մնացած ամպագոռգոռ հայտարարություններն անիմաստ են, քարոզչական են, խաղ են մարդկանց զգացմունքների հետ:
Առկախված վիճակում թողնելով այդ խնդիրը’ Փաշինյանը, կարծում եմ, գրգռում է երկու կողմերի՝ Ռուսաստանի եւ ԵՄ-ի դժգոհությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Փաշինյանը, իմ կարծիքով, սպասում է ռուսական դիրքերի թուլացմանը, Ուկրաինայում ռազմական գործողությունների անհաջողություններով պայմանավորված։
Ինչպես Ալեկսանդր Մակեդոնացին մեզ ազատեց պարսկական լծից,այսօր էլ, մեր հույսը նորից արևմուտքն է։Մենք այս պահին այդքան քաղաքական և ռազմական ռեսուրս չունենք կտրուկ քայլերի դիմելու։