Հուլիսի 22-ին ՌԴ քաղաքացիների ահազանգով «Թոխմախի» գյոլ ժամանած պարեկների գործողությունները եղել են օրինաչափ: Այս մասին Aravot.am-ին փոխանցեցին ՀՀ ՆԳՆ ՀՀԻ վարչությունից:
Հիշեցնենք, որ պարեկները «Թոխմախի գյոլ» էին ժամանել ՌԴ քաղաքացիների ու նշված տարածքի վերահսկողությունն իրականացնող անձանց միջադեպով: Տարածքի վերահսկողություն իրականացնող անձինք արգելել էին ՌԴ քաղաքացիներին ձկնորսությամբ զբաղվել՝ սպառնալով, որ եթե չդադարեցնեն ձկնորսությունը, անվտանգության աշխատակիցները նրանց ջուրը կնետեն:
Դեպքի վայր ժամանած պարեկները, տարածքի վերահսկողությամբ զբաղվող քաղաքացիների հետ շփումներում կարծես «մանկության ընկերներ լինեին», ոչ թե պատշաճ որպես ոստիկան ներկայանում էին, այլ ձեռքով բարեւելուց հետո «մեռնեմ սրտիդ», «ցավդ տանեմ» արտահայտություններով տեղեկատվություն ճշտում ու դիմելով ՌԴ քաղաքացիներին՝ իրենց ստացած տեղեկատվությունը հաստատում: