Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ. Փաստաբան

Հուլիս 25,2024 22:55

Փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է.

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ:

Տեղեկացնեմ, որ հատուկ վերանայման բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել ամբողջությամբ:

Փաստացի դատավոր Հարությունյանի այս  որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության պարագայում նրան անազատության մեջ պահելը ողջամիտ է, ավելին` կարելի է անգամ խափանման միջոցը չփոխել՝ անտեսելով բողոքում ներկայացված ծանրակշիռ և հիմնավոր բոլոր հակափաստարկները:

Հատկանշական է, որ Գերասիմ Վարդանյանը հերթական անգամ բանտարկվել և շարունակում է անազատության մեջ մնալ մեր երկրում տեղի ունեցող հերթական քաղաքական ակտիվ զարգացումների փուլում, ակնհայտ է, որ սա նրա քաղաքական գործունեությունը կասեցնելու և լռեցնելու հերթական փորձն է։

Ցավում եմ, որ այս ապօրինի գործընթացի մեջ ներգրավված են, դատաիրավական համակարգի մեր որոշ պաշտոնյաներ։

Հ.Գ. Ամեն դեպքում վստահ եմ, որ Գերասիմի նկատմամբ տեղի ունեցող գործողությունները չեն կարող կոտրել նրան, ինչպես ինքն է ասել. «Ինձ կարող են լռեցնել ու հնազանդեցնել միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ»»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031