«Մեր երկրի մեծագույն խնդիրը միմյանց վստահելն է»,- այսօր Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ պայքարի գոյության, բովանդակության, մոտեցումների հետ կապված տարբեր հարցեր կարող են լինել, բայց կարեւորն այն է, որ վստահությունը չնվազի, քանի որ դա շարժման մեծ նվաճումն է ու վստահությունն է, որ համայնք է ձեւավորում:
Սրբազանը խոսեց անվտանգային սպառնալիքներից՝ նկատելով, որ մեր կյանքն անվտանգային առումով՝ թե ներսից, թե դրսից ապահովագրված չէ. «Մոտ 10 օր է, ինչ ադրբեջանական կողմից բազմաթիվ թեզեր են լցվել դաշտ, բայց հայկական կողմից որևէ բանական պատասխան չի հնչել։ Թե ՞ ուժը միայն սեփական ժողովրդի վրա է պատում։ Հունիսի 12-ը ցույց է տվել, որ մենք կառավարություն չունենք, այլ կան հանցախմբեր։ Հունիսի 12-ին մարդկանց ոչ միայն ամենաբիրտ աստիճանով ծեծել են, այլև ամենավերջին հայհոյանքներով՝ հայհոյել։ Հիմա դրանից հետո ի՞նչ ասեմ ոստիկաններին, ասեմ՝ ոստիկանը մե՞րն է»:
Բնակիչներից մեկը սրբազանին հորդորեց՝ միայնակ չթողնել մարդկանց:
«Այն օրը, երբ դա տեղի ունեցավ, իմացեք, որ ես ողջ չեմ՝ բոլոր առումներով»,- պատասխանեց Բագրատ սրբազանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ