Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քանի մենք կանք՝ դա տեղի չի ունենալու». Բագրատ սրբազանը` Իլհամ Ալիեւին

Հուլիս 25,2024 21:15

«Միանշանակ». սա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի պատասխանն է լրագրողի հարցին՝ աշնանն ավելի ակտիվ պայքար սպասվու՞մ է:

Շարժման անդամներն այսօր, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասի բնակիչների հետ էին հանդիպում:

Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը ակտիվ շարունակվելու է՝ հավելելով՝ որքան շատ մանրամասներ են հայտնում պայքարի ընթացքի մասին, այնքան իշխանություններն ավելի մեծ ջանքեր են ներդնում հակաքայլերի եւ ճնշումների համար. «Մենք տեղեկություններ ունենք այդ մասին: Ավելի ուշ, փաստեր կհրապարակեմ»:

Սրբազանը վստահեցրեց, որ թե շարժման, թե անձնապես իր նկատմամբ ուժեղ հակաքարոզ է իրականացվում եւ մի միջադեպ պատմեց, թե ինչպես է տաքսու վարորդն իր հարազատ քրոջը պատմել իր ունեցվածքի մասին՝ ասելով, թե ինքը չի տեսել անձամբ, չգիտե, բայց իրեն պատմել են:

Այս փուլում, շարժման անդամները Երևանի տարբեր թաղամասերի բնակիչների հետ են հանդիպումներ ունենալու՝ մարդկանց գոտեպնդելու, նաև՝ գոտեպնդվելու։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին ուղղված հերթական սպառնալիքներից, թելադրվող նոր պահանջներից, որոնց ՀՀ իշխանությունը կրկին չի պատասխանում:

«10 օր է Ադրբեջանի իշխանությունը, մամուլը, բոլոր շերտերը բառիս ամենալայն իմաստով, բոլոր հնարավոր թեզերը, տարբերակները, եղանակները պարտադրանքի, սպառնալիքի, թելադրանքի լեզվով արտահայտում են։ Ինձ ասեք՝ Հայաստանից քանի՞ նախադասություն է հնչել այդ բոլորի մասին, կառավարության մակարդակով։ Արձագանքողները միայն ընդդիմադիր թևի գործիչներն են։ Կառավարության մակարդակով, իշխանություն կոչվածի մակարդակով ձայն չկա։ Սա ցուցիչ է, որ մենք կառավարություն չունենք երկրում։ Դա ցուցիչ է, որ ոչ գաղափարապես, ոչ բարոյապես, ոչ ֆիզիկապես նրանք գոյություն չունեն»,- պատասխանեց Բագրատ սրբազանը:

Ադրբեջանի բոլոր պարտադրանքները՝ սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, տարածքային նոր զիջումներ, ադրբեջանցիների վերադարձ և այլն, ըստ սրբազանի, չեն իրականանալու՝ չնայած նրան, որ Հայաստանի գործող իշխանությունները լուռ ենթարկվում  են թշնամու պահանջներին. «Քանի մենք կանք՝ ես, այս մարդիկ, այս ժողովուրդը կա, դա տեղի չի ունենալու․ շատ հստակ Հեյդարի որդի Իլհամին էլ եմ ասում, նրա դեսպանին էլ եմ ասում, որը նեռն է՝ մեր երկրում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031