Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ վետերանների առաջնության նախավերջին՝ 8-րդ, տուրում սեւ խաղաքարերով պարտության մատնելով միջազգային վարպետ Ռութ Դուգլասին՝ վաստակեց 6,5 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար ու նվաճեց Ամերիկայի Միացյալ Նահանգների վետերանների չեմպիոնի տիտղոսը:
Մեր մյուս հայրենակիցը՝ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, անհաջողության մատնվեց եւ 3,5 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ